ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Միգուցե համաձայնեցված է երկուստեք»

«Միգուցե համաձայնեցված է երկուստեք»
16.12.2013 | 16:20

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանից հետաքրքրվեցինք, թե ինչով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրաժարվեց Հայաստանի հետ իրականացնել ծրագրեր և տրամադրել ֆինանսական աջակցություն այն դեպքում, երբ համաձայնագրեր է կնքել Լիբերիայի, Տանզանիայի և Նիգերիայի նման երկրների հետ: Սրան զուգահեռ՝ Եվրոպական հանձնաժողովը օրերս տարածեց հայտարարություն, որ շարունակելու է համագործակցությունը Արևելյան գործընկերության երկրների հետ և Հայաստանին է տրամադրելու 25 մլն եվրո ֆինանսական աջակցություն` բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի համար:

«Դժվարանում եմ ասել, թե ինչու են այդպես վարվում: Գուցե այստեղ դեր ունի ԱՄՆ-ի և Եվրամիության համատեղ քաղաքականությունը: Միգուցե ԱՄՆ-ն արհամարհանքով է վերաբերվում Հայաստանին, միգուցե դա ավելի շատ համաձայնեցված է երկուստեք»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի վերջին զեկույցին, ապա իրավապաշտպանը ողջունում է այն: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ դատական համակարգում կոռուպցիայի մասին խոսում են բոլորը, սակայն շատ կարևոր է, որ Մարդու իրավունքների պաշտպանի նման հեղինակավոր կառույցն իր զեկույցում անդրադառնում է դրան:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ